«Կտոր մը Հայաստան»

06 Հունիսի 2020

Գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը «Կտոր մը Հայաստան» հաղորդման ընթացքում ներկայացրել է սփյուռքում հայրենիքով ապրելու իր փորձառությունն ու իրական Հայաստան տեղափոխվելու, աշխատելու և նրա առաջընթացի մի մասնիկը կազմելու առավելություններն ու հնարավորությունները: Ի սկզբանե մասնակցելով հայաստանյան ակտիվիստական շարժումներին, ապա միանալով հետհեղափոխական կառավարության աշխատանքներին՝ Սառա Անջարգոլյանն ընդգծում է. «Իմ մի կտոր Հայաստանը փոքր, շատ պարզ հարաբերությունների մեջ է, մարդկանց հետ կիսվելով ու խոսելով, երբ շատ հաճախ նրանք ապրում են քո ցավերով: Սա է իմ կտոր մը Հայաստանը, և ոչ մի բանի հետ ես այն չեմ փոխի»:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office