Գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը Հանրային ռադիոյի ուղիղ եթերում
28 Հուլիսի 2020
Գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը Հանրային ռադիոյի ուղիղ եթերում անկեղծ զրույց է ունեցել իր հաջողությունների, անցած ճանապարհի, հայրենադարձության պատմության, քաղաքացիական շարժումներին ակտիվ մասնակցության և Հայաստանի հետհեղափոխական կառավարությունում ստանձնած աշխատանքի մասին: «Ես զգում եմ, որ այս փոքրիկ հողն իմ պարտավորությունն է, և այստեղ ես կարող եմ շատ բան փոխել: Իմ առօրյա աշխատանքը կառուցելու սիմվոլիզմ ունի իր մեջ. մենք երկիր ենք կառուցում իրար հետ, որը լինելու է աշխարհում բոլոր հայերի անկյունը: Դա շատ կարևոր է, և եթե տարիներ անց հետ նայեմ, գիտեմ՝ հպարտ կլինեմ, որ այդ ամենի մի մասն եմ կազմել»,-նշել է Սառա Անջարգոլյանը:
Մեր գրասենյակի ղեկավարին նոր դիտանկյունից բացահայտեք՝ այցելելով հղմամբ: