Առցանց հանդիպում Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի հայ համայնքի հետ
15 Օգոստոսի 2020
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում ունեցավ ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի հայ համայնքի հետ: Քննարկվեցին լիբանանյան իրավիճակը, հայ համայնքի համար վերջին պայթյունի հետևանքները, հուլիսին Տավուշի սահմանին ադրբեջանական ագրեսիան և կոնֆլիկտը, COVID-19-ը հաղթահարելու ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը: Շնորհակալություն ենք հայտնում ծովածոցի Հայկական առողջապահական ասոցիացիային միջոցառումը կազմակերպելու համար:
Գլխավոր հանձնակատարին հանդիպման ընթացքում միացավ նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: