Կառավարությանն է ներկայացվել լիբանանահայերի ինտեգրման փաթեթը

01 Սեպտեմբերի 2020

Կառավարությանն է ներկայացվել լիբանանահայերի ինտեգրման ծրագրի փաթեթը: Այն այսօր դրվեց շրջանառության մեջ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ Լիբանան այցից ընդամենը 20 օր անց տարբեր ոլորտներ ներառող փաթեթը գերատեսչությունների կարծիքներից հետո կստանա վերջնական տեսք:

Փաթեթի նախապատրաստման ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և մի շարք նախարարների հետ:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office