Զարեհ Սինանյանը հանդիպեց սփյուռքի երիտասարդ առաջնորդների հետ
14 Սեպտեմբերի 2020
«Սփյուռքը կապի մեջ է» ծրագրի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը առցանց հանդիպում ունեցավ «Երիտասարդ առաջնորդների դպրոցի» անցած տարվա մասնակիցների հետ: Ռուսաստանից, Իրանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ֆրասնիայից համայնքային երիտասարդ գործիչները Զարեհ Սինանյանին ներկայացրին վերջին մեկ տարում իրենց գործունեությունը, նախաձեռնությունները, խոսեցին համայնքային խնդիրների, COVID-19-ի պայմաններում ունեցած դժվարությունների մասին:
Երիտասարդները հատկապես կարևորեցին մասնակցությունը հանձնակատարի գրասենյակի ամառային դպրոցին, որի շնորհիվ ձեռք բերած գործնական գիտելիքները օգնում են առավել արդյունավետ կազմակերպել իրենց գործունեությունը:
Գլխավոր հանձնակատարը համառոտ ակնարկ կատարեց գրասենյակի գործունեությանը, ներկայացրեց ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները:
Այնուհետ հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով: