Պատերազմ Արցախի դեմ. օր 21
17 Հոկրեմբերի 2020
Հոկտեմբերի 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Լուսադեմին Ադրբեջանը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հրթիռակոծել է Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ստեփանակերտի հրթիռակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, ավերվել են բնակարաններ, ինչպես նաև հարված է հասցվել տնտեսական նշանակության մեկ օբյեկտի: Ադրբեջանը գաղտագողի մեծաքանակ ռազմամթերք և վարձկան-ահաբեկիչներ է տեղափոխում իր տարածք։
Վերջին տվյալով խոցվել է հակառակորդի 5 աթս, 2 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 150 զոհ:
Գերեվարված հայ զինծառայողները ողջ են և գտնվում են հոսպիտալում: