Թեժ մարտերը շարունակվում են

20 Հոկրեմբերի 2020

Պատերազմի 24-րդ գիշերվա ընթացքում հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ: Հյուսիսային թևում հակառակորդը կիրառել է ավիացիա և հրետանի։ Վերջին տվյալներով խոցվել են հակառակորդի ևս 5 ԱԹՍ, 10 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա ևս 50 զոհ: Արցախի պաշտպանության բանակի տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների թիվը հասել է 772-ի։

Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում․ Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով՝ արգելված է կիրառել խաղաղ բնակչության վրա։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office