«իԳործ» ծրագրի մասնակիցները Արցախի բալիկների համար
05 Հունվարի 2021
ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի 45 մասնակիցները նախաամանորյա օրերին կամավորական նախաձեռնությամբ մեկնել են Արարատի մարզ և տեղահանված հարյուրավոր արցախցի երեխաների տոն պարգևել: Կառավարության գրեթե բոլոր օղակներում աշխատող սփյուռքահայ բարձրակարգ մասնագետները սեփական միջոցներով ու սիրով ձեռք բերած նվերերը հանձնել են երեխաներին, խաղացել նրանց հետ, դարձել նրանց Ձմեռ պապն ու Ձյունանուշը: