Հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը Արցախի պատանիների համար
06 Հունվարի 2021
Աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը Սուրբ Ծննդյան տոնին նվերներ հանձնեց Արցախից տեղահանված 100 պատանիների: Նվեր պլանշետներն այսուհետ կօգնեն նրանց ավելի արդյունավետ մասնակցել դասապրոցեսներին և ամրապնդել գիտելիքները: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ևս ներկա էր միջոցառմանը՝ նշելով, որ Ջորկաեֆ եղբայրների հետ ամուր համագործակցությունը շարունակվում է:
Յուրի Ջորկաեֆն այս այցի ընթացքում ուղեկցում է Ֆրանսիայի կառավարության կողմից ուղարկված 4-րդ մարդասիրական օգնությունը:
Նախաձեռնությունն իրականացվեց SoftConstruct ընկերության հետ համատեղ: