GovTech Launchpad՝ աքսելերացիոն փուլ
21 Հունվարի 2021
Մենք բարեհաջող ավարտեցինք GovTech Launchpad ծրագրի աքսելերացիոն փուլը:
Վերջին 2 ամիսների ընթացքում եզրափակիչ փուլի մեր 4 ստարտափներն իրենց ծրագրերի բարելավման և եզրափակիչ փուլին պատրաստվելու համար մասնակցել են տարբեր սեմինարների և մենթորության դասընթացների։
Նազարեթ Սեֆերյանը մասնակիցներին փոխացեց ստարտափների բիզնես մոդելների մշակման հիմքերը, Արմեն Առաքելյանը տրամադրեց դիզայն մտածողության ինտերակտիվ դասընթացներ՝ հայեցակարգի մշակումից մինչև գործածություն, Գևորգ Պողոսյանը մանրակրկիտ ներկայացրեց Հայաստանում ստարտափների վերաբերյալ իրավական դրույթները և պահանջները, կառավարության ռազմավարական կառավարման թիմի ներկայացուցիչ Հակոբ Աբրահամյանը ներկայացրեց թվային տրանսֆորմացիայի ռազմավարությունները և առաջնահերթությունները Հայաստանի կառավարության համար։
Յուրաքանչյուր ստարտափ հնարավորություն ունեցավ նաև մարզիչների անհատական դասընթացների միջոցով ազդեցության չափորոշման և մենեջմենթի գործնական տեղեկատվություն ստանալ մեր գրասենյակի փորձագետ Աքասիա Փոլատեանից, ֆինանսական պլանավորման և կանխատեսման վերաբերյալ՝ Նազարեթ Սեֆերյանից, ինչպես նաև եզրափակիչ քննարկումների բովանդակության և ռազմավարության վերաբերյալ մենթորության դասեր՝ Սարգիս Կարապետյանից։
Ծրագրի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու հաջորդ ուրբաթ։