Գլխավոր հանձնակատարը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ

24 Հունվարի 2021

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ:

Կողմերը նշել են հայրենիք-սփյուռք համագործակցության հետագա ամրապնդման նպատակով ջանքերի ակտիվացման կարևորությունը և քննարկել այս ուղղությամբ երկու գերատեսչությունների համատեղ քայլերը։

Երկուստեք կարևորվել են Արցախի տեղն ու դերը համայն հայության կյանքում։ Մտքեր են փոխանակվել սփյուռքի ներուժի ներգրավվածությամբ Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office