Հանդիպում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
12 Փետրվարի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Կողմերը քննարկեցին Ռուսաստանի հայ համայնքնին, ինչպես նաև հետպատերազմյան ընթացքին առնչվող հարցեր։ Գլխավոր հանձնակատարը մանրամասներ ներկայացրեց վերջերս Արցախ կայացած այցից՝ ևս մեկ անգամ շեշտելով ռուս խաղաղապահների իրականացրած աշխատանքների կարևորությունը։
Զարեհ Սինանյանը նշեց նաև, որ առաջիկայում աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանում և հանդիպումներ կունենա համայնքային լայն շրջանակների հետ։ Կողմերը համաձայնեցին շարունակել համագործակցությունը։