Կրթություն՝ միջազգային չափանիշներով․ UWC Dilijan College

26 Փետրվարի 2021

Հայաստանի բնության ամենաչքնաղ անկյունում՝ Դիլիջանում գործող UWC Dilijan College-ը տարածաշրջանում եզակի միջազգային դպրոց է, որի դասավանդումն իրականացվում է International Baccalaureate Diploma Programme-ին համապատասխան:

Սա աննախադեպ հնարավորություն է սփյուռքում գտնվող մեր երիտասարդ հայրենակիցների համար Հայաստանում ստանալ բարձրորակ կրթություն արտասահմանյան բարձրակարգ մասնագետների կողմից: Ուսուցումն իրականացվում է անգլերենով: UWC Dilijan-ը մինչհամալսարանական կրթություն է տրամադրում 16-19 տարեկան աշակերտներին:

Ընդունելությունը սփյուռքի հայ երիտասարդների համար կազմակերպվում է երկու հիմքով՝

  • Armenian Diaspora UWC National Committee-ի միջոցով կրթաթոշակ ունեցող տեղերի համար,
  • UWC General Selection Programme-ով առանց կրթաթոշակ տեղերի համար

Մանրամասների համար այցելեք այս հղմամբ՝ https://bit.ly/2O6UMVK.

UWC Dilijan-ին ավելի լավ ճանաչելու համար կարող եք դպրոցում հյուրընկալվել ամառային ճամբարի շրջանակներում: Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել այս հասցեով. welcome@uwcdilijan.am կամ այցելել պաշտոնական կայք՝ https://www.uwcdilijan.org/.

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office