Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ
03 Մարտի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստանի աշխատանքային այցի շրջանակներում Մոսկվայում հանդիպել է Հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ:
Ասոցիացիայի նպատակն է աջակցություն ցուցաբերել ֆիզիկական և իրավաբանական անձանց անկախ քաղաքացիությունից, ինչպես նաև համախմբել հայ իրավաբաններին սոցիալական և մասնագիտական հարթության մեջ: Ասոցիացիայի մասնաճյուղերը գործում են Ռուսաստանի 65 սուբյեկտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվեց ասոցիացիայի և Հայաստանի պետական համակարգի միջև հնարավոր համագործակցությունը: