Սփյուռքահայ բժիշկները՝ վիրավոր զինվորների կողքին
05 Մարտի 2021
Մեր գրասենյակը, համագործակցելով Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիայի (AASMC) և ՀՀ առողջապահության նախարարության հետ շարունակում է սփյուռքահայ բարձրակարգ բժիշկներին ներգրավել Արցախյան 2-րդ պատերազմի հետևանքների հաղթահարման գործում։ Ահա այդ նպատակով ֆիզիոթերապիստ Աստղիկ Հարությունյանը ԱՄՆ-ից ժամանեց Հայաստան:
Աստղիկը մեկ ամիս աշխատելու ընթացքում մեծ ազդեցություն է ունեցել այն բժշկական 3 հաստատություններում, որտեղ զուգահեռաբար աշխատել է։ Գործընկերները և պատերազմում վիրավորված զինծառայողները հուսով են հետագայում ևս համագործակցել Աստղիկի նման բարձր որակում ունեցող սփյուռքահայ մասնագետների հետ։