«Հայ բարերարների ճեմուղու» հուշահամալիրից առևանգել են հուշարձանների մետաղյա պատկերները

11 Մարտի 2021

Օրեր առաջ անհայտ անձինք Միքայել Նալբանդյանի արձանի հարակից հատվածում գտնվող «Հայ բարերարների ճեմուղու» հուշահամալիրից առևանգել են հուշարձանների մետաղյա պատկերները, ինչը վրդովմունք է առաջացրել նաև մեր սփյուռքահայ հայրենակիցների շրջանում:

Դեպքի կապակցությամբ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր մտահգության նամակն է ուղղել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ձեռնարկել համապատասխան քայլեր տեղի ունեցածը պարզելու և հուշարձանների ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office