Տեղի ունեցավ հերթական առցանց հանդիպումը Հայաստանի և սփյուռքի բժիշկների մասնակցությամբ
11 Մարտի 2021
Տեղի ունեցավ հերթական առցանց հանդիպումը Հայաստանի և սփյուռքի բժիշկների մասնակցությամբ։ Այս անգամ հանդիպումն ընթացավ «Սուր և հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ» թեմայով, որը վարեց կլինիկական հոգեբան Արփի Մինասիանը՝ UC Սան Դիեգոյի կենտրոնից։ Վեբինարին մասնակցեցին շուրջ 50 մասնագետ։
Հոգեկան առողջության տարբեր ոլորտների վերաբերյալ առցանց վեբինարների շարքը կազմակերպում է մեր գրասենյակը, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը՝ սփյուռքի հոգեկան առողջության մասնագետների և Վիվա ֆոնդի աջակցությամբ։
Վեբինարների նպատակն է վերապատրաստել ՀՀ տարծքում Արցախյան պատերազմի հետևանքով տուժած զինծառայողների և տեղահանված ընտանիքների հետ աշխատող հոգեբաններին։