Հանդիպում Հայ իրավաբանների միջազգային ասոցիացիայի մասնակիցների հետ
16 Մարտի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում ունեցավ Հայ իրավաբանների միջազգային ասոցիացիայի շուրջ 3 տասնյակ մասնակիցների հետ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Շվեյցարիայից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից, Բելգիայից, Շվեդիայից և Հայաստանից:
Զարեհ Սինանյանը բարձր գնահատեց հայ իրավաբանների համաշխարհային ցանցի աշխատանքը պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում և աջակցության պատրաստակամություն հայտնեց:
Սփյուռքահայ իրավաբանները նշեցին, որ իրենք Հայաստանի զինվորներն են դրսում և պատրաստ են սերտ համագործակցությամբ նպաստել հայրենիքի շահերի առաջմղմանը:
Հանդիպման ընթացքում հետագա համագործակցության և հաճախակի հանդիպումների պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: