Իրանահայ գործարարները՝ հայրենիքում

26 Մարտի 2021

«Կովկաս: Շինարարություն և վերանորոգում ԷՔՍՊՈ 2021»-ի շրջանակներում իրանահայ գործարարները և նրանց իրանական գործընկերները ներկայացված են 13 առանձին տաղավարներով:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցեց էքսպոյի բացմանը, շրջեց տաղավարներով, զրուցեց իրանահայ գործարարների հետ:

Ցուցահանդեսի արդյունքները, առևտրատնտեսական գործունեության հետ առնչվող խնդիրների շրջանակն առաջիկայում իրանահայ գործարարների հետ կքննարկվեն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում:

 «Երևան Էքսպո» ն համալիրում ցուցահանդեսը բաց կլինի  մարտի 25-27-ը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office