Սփյուռքի և Հայաստանի հոգեկան առողջության ոլորտի մասնագետների վեբինարների շարքը շարունակվում է

01 Ապրիլի 2021

Սփյուռքի և Հայաստանի հոգեկան առողջության ոլորտի մասնագետների միջև փորձի փոխանակման և վերապատրաստման վեբինարների շարքը շարունակվում է։

Այս անգամ հանդիպումը Արփի Ասատուրյանի հետ էր, ով Լոս Անջելեսից ժամանել է Հայաստան և կամավորական հիմունքներով հոգեբանական օգնություն է ցուցաբերել ոչ միայն Արցախյան 2-րդ պատերազմին մասնակցած զինծառայողներին և տեղահանված ընտանիքների անդամներին, այլև ռազմական և բժշկական ոլորտում աշխատող մասնագետներին։

Այս անգամ վեբինարը անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով, որի ընթացքում ոլորտի մասնագետները կիսվեցին իրենց փորձով, ներկայացրին աշխատանքային առօրյայում հանդիպող խնդիրները և բարդությունները։

Մեր գրասենյակը այս վեբինարների շարքը կազմակերպում է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի, ԵՊԲՀ բշժկական հոգեբանության ամբիոնի, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի և «Վիվա» բարեգործական ֆոնդի հետ սերտ համագործակցությամբ:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office