Հայաստանի 20 դպրոց ստացավ նոր գույք
08 Ապրիլի 2021
Սփյուռքի համայնքները շարունակում են իրենց նախաձեռնություններով աջակցել հայրենիքին։
Նիդերլանդներից Տավրոս Ասլանյանը մեկ գաղափարի շուրջ համախմբեց տեղի համայնքին և կառույցներին։ Արդյունքում՝ Հայաստանի 20 դպրոց ստացավ նոր գույքը։
Նախաձեռնությունը իրականացվեց Նիդերլանդների Ամսթելվեյն քաղաքի «Wesselink» քոլեջի, «Նիդերլանդական օրագիր» լրատվամիջոցի, Նիդերլանդների թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի, Հայաստանում «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության, Հյուսիսային մաքսատուն-վարչության համատեղ ջանքերով։