Առաջնագծի հոգեբաններ
13 Ապրիլի 2021
Ամերիկահայ լիցենզավորված հոգեթերապևտ և կլինիկայի սոցիալական աշխատող Արփի Ասատուրյանն այժմ Հայաստանում է և հոգեբանական ծառայություններ է մատուցում պատերազմին մասնակցած զինծառայողներին: Նրա օրը սկսվում և ավարտվում է բժշկական հաստատության պատերից ներս: Արփին ակտիվորեն մասնակցում է նաև մեր գրասենյակի նախաձեռնած հոգեկան առողջության վեբինարներին:
Եթե Դուք ևս հոգեբան եք և ցանկանում եք աջակցել պատերազմի մասնակից զինծառայողներին, միանացեք Արփի Ասատուրյանի «Առաջնագծի հոգեբաններ» նախաձեռնությանը կամ կապ հաստատեք մեզ հետ diaspora@gov.am էլ. հասցեով: