«իԳործ» ծրագիր: Հանդիպում պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ
16 Ապրիլի 2021
Այսօր մեր գրասենյակում 19 տարբեր պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանի հետ քննարկեցին ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի արդյունավետությունն ու կատարեցին առաջարկներ: Մասնավորապես կարծիքներ հնչեցին նախորդ տարվա ծրագրի վերաբերյալ, որի շրջանակներում 50-ից ավելի սփյուռքահայ մասնագետների աշխատանքի են անցել տարբեր կառույցներում: Գերատեսրությունների պաշտոնյաները ոգևորություն հայտնեցին նաև «իԳործ» 2021-ի վերաբերյալ և ներկայացրին իրենց սպասելիքները: