Սան Ֆրանցիսկոյից հայ նեյրոհոգեբանը մասնակցեց Հայաստանի և Արցախի հոգեբանների համար վեբինարներին
22 Ապրիլի 2021
Ամերիկահայ վերականգնողական նեյրոհոգեբան Տատյանա Նովակովիչ Հակոբյանն ապրիլի 21-ին տեղացի հոգեբաններին ներկայացրեց «Ուղեղի տրավմատիկ վնասվածք» թեման:
Հոգեկան առողջությանը նվիրված վեբինարների շարքի սա 7-րդ վերապատրաստումն էր: Սփյուռքահայ մասնագետը մասնակիցներին փոխանցեց ուղեղի տրավմատիկ վնասվածքի գնահատման ու բուժման հմտություններ:
Մեր գրասենյակը այս վեբինարների շարքը կազմակերպում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի, ԵՊԲՀ բշժկական հոգեբանության ամբիոնի, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի և «Վիվա» բարեգործական ֆոնդի հետ սերտ համագործակցությամբ: