Զարեհ Սինանյանը ԱՄՆ-ում հանդիպեց ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանին
28 Ապրիլի 2021
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն և հանդիպեց արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ամերիկահայ համայնքի հետ տարվող երկուստեք աշխատանքները, Արցախյան հարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ դեսպանատան կատարած և ընթացիկ աշխատանքները, համագործակցության հեռանկարները: