ԼՈՒՌ ԳԼՈԲԱԼ ԱԿՑԻԱ #FREEARMENIANPOWS
28 Ապրիլի 2021
Ապրիլի 30-ին տեղի կունենա երկրորդ լուռ բողոքի ակցիան՝ հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով:
Այս անգամ ընդգրկված քաղաքները ավելի շատ են: Տարբեր քաղաքների հայ համայնքները, այդ թվում՝ Լոս Անջելես, Մոսկվա, Եկատերինբուրգ, Նիժնի Նովգորոդ, Երևան, Օսյեկ, Լայպցիգ, Հռոմ, Լոնդոն, Բեռլին, Զագրեբ, Պրահա, Նյու Յորք և Փարիզ կմիանան #FREEARMENIANPOWS լուռ բողոքի ակցիային:
Աշխարհի հայերը պահանջում են անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, որոնք պատերազմի ավարտից հետո շարունակում են մնալ Ադրբեջանում:
Հիշեցնենք, որ առաջին լուռ ակցիան տեղի է ունեցել ապրիլի 15-ին: Ակցիաները կշարունակվեն:
Մանրամասները` https://www.facebook.com/HayrenPartnersForHumanity/