Գլխավոր հանձնակատարը Նյու Յորքում հանդիպեց Ամերիկայի հայ ճարտարագետների և գիտնականների ասոցիացիայի հետ
29 Ապրիլի 2021
Նյու Յորքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության հիմնադիր նախագահ Արամ Սեթյանի և հյուսիսարևելյան մասնաճյուղի նախագահ Րաֆֆի Ժամկոչյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Կարևորվեց նաև ընկերակցության կողմից ապրիլի 18-ին կայացած մենթորության ֆորումին գրասենյակի մասնակցությունը:
