Նյու Յորքում Զարեհ Սինանյանը այցելեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
30 Ապրիլի 2021
Նյու Յորքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն և հանդիպեց դեսպան, մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հետ: Հանդիպման ընթացքում հանձնակատարը ծանոթացավ ներկայացուցչության աշխատանքներին և առաջնահերթություններին: ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության նստավայրն Հայաստանի կառավարության առաջին սեփականությունն է իր պետական սահմաններից դուրս, որը հանդիսանում է ամերիկահայ գործարար Գևորգ Հովնանյանի և իր տիկնոջ նվիրատվությունը: