Բոստոնում Զարեհ Սինանյանն այցելեց Ամերիկայի հայկական թանգարան
03 Մայիսի 2021
Բոստոնում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Ամերիկայի հայկական թանգարան, որը հայտնի է իր բացառիկ ցուցանմուշներով և հարուստ ժառանգությամբ: Թանգարանի տնօրեն Ջեյսոն Սոհիկյանի և ֆինանսական մասի ղեկավար Պերճ Չեքիջյանի ուղեկցությամբ հանձնակատարը ծանոթացավ թանգարանի նմուշներին, դրանց պատմությանը և ժամանակագրությանը, նաև տեղեկացավ առաջիկա ծրագրերի մասին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել թանգարանի հետ սփյուռքի և Հայաստանի հետ մշակութային կապերը սերտացնելու ուղղությամբ, հատկապես Արցախի վտանգված ժառանգության հանրահռչակման համատեքստում: Գլխավոր հանձնակատարն այցի ավարտին թանգարանի հուշամատյանում գրություն կատարեց, որում թանգարանն անվանեց փարոս ոչ միայն ամերիկահայ համայնքի, այլև Բոստոնի համար, նաև շնորհակալություն հայտնեց Ամերիկայում հայկական մշակույթի պահպանման և տարածման համար: