Բոստոնում Զարեհ Սինանյանը այցելեց Project Save Armenian Photograph Archives

03 Մայիսի 2021

Բոստոն այցի առաջին օրը Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ավարտեց Project Save Armenian Photograph Archives-ում, որի նպատակն է պահպանել աշխարհասփյուռ հայ համայնքների լուսանկարչական ժառանգությունը: 45 հազար օրիգինալ լուսանկարները, սկսած 1860-ական թվականներից, ներկայացնում են հայ մարդու կյանքը, կենցաղն ու աշխատանքը և նվիրաբերվել են 1200 նվիրատուների կողմից: Զարեհ Սինանյանն արխիվի գործադիր տնօրեն Ցոլին Սարյանի ուղեկցությամբ շրջեց արխիվում, ծանոթացավ ժառանգությանը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office