Բոստոնում Զարեհ Սինանյանը այցելեց Հայկական հետազոտությունների ազգային ասոցիացիա

04 Մայիսի 2021

Բոստոն այցի երկրորդ օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցություն (NAASR): Հանձնակատարը նախ ծաղիկներ խոնարհեց ամերիկահայ համայնքի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկի` Վարդան Գրիգորյանի հիշատակին, ապա շրջայց կատարեց ընկերակցության գրադարանում, արխիվում, լսարաններում և սրահներում:

Այնուհետ մեկնարկեց ընկերակցության անդամների հետ հանդիպումը, որի ընթացքում Զարեհ Սինանյանը ներկայացրեց գրասենյակի գործունեությունը, ապա երկու ժամից ավելի պատասխանեց ներկաների հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին ներհայաստանյան զարգացումներին: Հատկապես շեշտադրվեց ՀՀ կառավարությունում սփյուռքահայերի թվի ավելացումն ու դրան խոչընդոտող օրենսդրական արգելքների վերացումը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office