Զարեհ Սինանյանը այցելեց ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարան
05 Մայիսի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարան և հանդիպեց հոգևոր առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանի հետ: Հանձնակատարը ներկայացրեց գրասենյակի ծրագրերը, որից հետո Սրբազանի հետ քննարկեց համատեղ աշխատանքի ուղղությունները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց գրասենյակից և թեմից մեկական աշխատակից նշանակել կապի շարունակականության և համատեղ ծրագրերի իրականացման համար, թեմի միջոցով գրասենյակի ծրագրերին ավելի շատ մասնակիցներ ներգրավել և խրախուսել երիտասարդության ակտիվ կապը հայրենիքի հետ: Հոգևոր հայրը Գլխավոր հանձնակատարին ներկայացրեց նաև «Ներուժ» երիտասարդական միության ատենապետուհի Սիլվանա Վարդանյանին, ում հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում միության հարյուրավոր երիտասարդների մասնակցությամբ տեսակապով հանդիպում ունենալ և նրանց ներկայացնել գրասենյակի ծրագրերը, ինչպես նաև մշակել համատեղ նոր նախաձեռնություններ: