ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԷՐԳՈԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

06 Մայիսի 2021

Ամերիկահայ էրգոթերապևտ Ալիսա Բոնժուկլյանը Նյու Յորքից վերջերս Հայաստանում էր: Երկու շաբաթների ընթացքում նա աշխատեց «Գրացիա» Հայկական Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոնում Արցախյան պատերազմում վիրավորված զինծառայողների հետ:

Ալիսայի հետ՝ որպես էրգոթերապևտի օգնական, աշխատում էր Լոս Անջելեսի Կալիֆորնիա նահանգից ամերիկահայ ուսանողուհի Թալին Միրզայը։

Ալիսան և Թալինը, ներկայացնելով մարզական բժշկության Հայ-ամերիկյան կոալիցիան (AASMC), հզոր թիմ ձևավորեցին և աշխատեցին իրենց հիմնական նպատակի վրա՝ Հայաստանի մասնագետների հետ կրթել, մարզել և ուսումնասիրել ֆիզիկական վերականգնման տարբեր մեթոդներ։

Ալիսան այնքան տպավորված էր ձեռք բերված փորձով, որ անցկացրած օրերի մասին մտորումներով կիսվում էր իր առցանց բլոգում, որոնց կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://alissaot.medium.com/:

Եթե դուք նույնպես էրգոթերապևտ կամ ֆիզիոթերապևտ եք և ցանկանում եք աջակցել հայ զինծառայողներին, խնդրում ենք կապվեք մեզ հետ էլեկտրոնային փոստի diaspora@gov.am հասցեով:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office