ԻԳՈՐԾ 2020 ՕՐԱԳՐԵՐ

05 Մայիսի 2021

Ձեզ ենք ներկայացնում 2020 թվականին մեր գրասենյակի «Իգործ» ծրագրի շրջանակներում ՀՀ պետական տարբեր մարմիններում աշխատանքի անցած սփյուռքի մասնագետների մասին «Իգործի օրագրեր» շարքի 9-րդ թողարկումը։   

Այսօր կպատմենք Ֆրանսիայից Անահիտ Թուֆանյանի մասին, որ աշխատում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում և Արտաքին գործերի նախարարությունում աշխատելու նպատակով Լիբանանից ժամանած Շուշան Քեշիշյանի: 

Անահիտը, լինելով «Իգործ» ծրագրի մասնակից, իր համար արդեն մի մեծ քայլ էր կատարել՝ մկրտվելով հայկական եկեղեցում, իսկ Շուշանը, որ «Ի գործ» ծրագրի շրջանակներում սկսեց աշխատել նախարարությունում, արցախյան պատերազմի առաջին շաբաթվա մեջ արդեն Երևանի կենտրոնում կազմակերպեց ցուցահանդես՝ «Արցախ՝ արվեստի նախագիծ» խորագրով։ 

Սփյուռքից մեր երկու մասնագետների պատմության մանրամասներին կարող եք ծանոթանալ «Իգործի օրագրերից»։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office