Զարեհ Սինանյանը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանչական միության անդամների հետ

06 Մայիսի 2021

ԱՄՆ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Հյուսիսային Ամերիկայի հայ ավետարանական միության ներկայացուցիչների հետ` նախագահ Վերապատվելի Պերճ Ջամբազյանի գլխավորությամբ: Երկուստեք կարևորվեց սերտ համագործակցությունը, և միությունն ակտիվ աջակցության մեծ պատրաստակամություն հայտնեց գրասենյակի աշխատանքի տարբեր ծրագրերի համատեքստում: Հատկապես կարևորվեց սփյուռքում հուսահատական  տրամադրությունների փարատումը և հանուն հայրենիքի նոր ջանքերով, նոր ուժով համատեղ աշխատանքը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office