Զարեհ Սինանյանը Նյու Յորքում Ամերիկայի հայ բժիշկների միության հետ մասնակցեց միության առցանց հավաքին

08 Մայիսի 2021

Նյու Յորքում Ամերիկայի հայ բժիշկների միության հետ հանդիպումից մեկ շաբաթ անց Գլխավոր հանձնակատարը մասնակցեց նաև միության առցանց հավաքին, որի ընթացքում առողջապահական ոլորտի մասնագետներին հետ քննարկեց Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացման գործում նրանց մասնակցության կարևորությունն ու հայրենիքում գործունեության ամենաարդիական ուղղությունները: Հանձնակատարն ընդգծեց, որ սփյուռքահայ բժիշկները հայրենիքի համար ծանր ժամանակահատվածում եղել են թիկունքի զինվորները: Զարեհ Սինանյանը հանդիպման ընթացքում պատասխանեց նաև մասնագետների հարցերին:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office