Հայ-ֆրանսիական միավորումների ներկայացուցիչները այցելեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
12 Մայիսի 2021
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը մեր գրասենյակում ողջունեց Ֆրանսիայի հարավային շրջանի հայկական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ներառյալ՝ Հարավային Ֆրանսիայի Հայկական Կազմակերպություն Համակարգող խորհուրդը (CCAF Sud), Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմը, Ֆրանսիայի հայ երիտասարդություն միությունը (JAF Marseille), «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպությունը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը(CCAF):
Մեր գրասենյակի առաջնահերթություններին համապատասխան՝ քննարկման հիմնական թեման հետպատերազմյան աջակցության ծրագրերն էին, նաև այն, թե ինչպես են տարբեր կազմակերպություններ, դրանց հետ մեկտեղ, իրենց ժամանակն ու ռեսուրսները հատկացնում ենթակառուցվածքների զարգացմանը, մշակույթին, բարեգործությանն ուղղված նոր նախագծերի իրականացմանը: