ԻԳՈՐԾ 2020 ՕՐԱԳՐԵՐ

12 Մայիսի 2021

«իԳործ» օրագիրն այս անգամ պատմում է Սահակ Մահրեճեանի և Մեղրիկ Այիթյանի մասին, ովքեր աշխատում են ՀՀ վարչապետի աշխատակազմում և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում: Սահակը և Մեղրիկը ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2020 ծրագրի շրջանակներում են ժամանել Հայաստան: 

«Ավելի քան 800 սփյուռքահայ դիմորդներից վերջնական փուլ անցան 120 թեկնածուներ: Մենք ուրախ ենք, որ այժմ հայրենիքում է 50 մասնագետ, որոնք աշխատում են տարբեր պետական կառույցներում»,-ասում է Գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար, ծրագրի հեղինակ Սառա Անջարգոլյանը:

Հիմա Սահակը թիմում աշխատում է Հայաստանի երկարաժամկետ ռազմավարության մշակման ուղղությամբ, իսկ Մեղրիկը ներգրավված է նախարարության թվայնացման բաժնում: 

«իԳործ» 2020-ի մասնակիցների մասին ավելի իմացեք այստեղ`

http://diaspora.gov.am/hy/pages/136/igorts2020

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office