Զարեհ Սինանյանն այցելեց «ԲԱՂԵՇՅԱՆ» ոսկու գործարան
26 Մայիսի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց «ԲԱՂԵՇՅԱՆ» ոսկու գործարան և ընկերության սեփականատեր, պոլսահայ գործարար Էֆրին Պաղի ուղեկցությամբ շրջայց կատարեց:
Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում գործարարը կատարել է 15 մլն դոլարի ներդրում և այժմ ունի ավելի քան 170 աշխատակից: Ընկերությունը հնարավորություն ունի ընդունել մինչև 1000 աշխատող, սակայն կովիդով և Հայաստանի ներդրումային դաշտի մի շարք խոչընդոտների հետևանքով այս գործընթացն էականորեն դանդաղել է: Այցի ընթացքում քննարկվեցին խոչընդոտները, և պայմանավորվածություն ձեռք բերվեց պատասխանատու օղակների հետ աշխատել դրանց լուծման ուղղությամբ:
Ոսկերչական գործարանում առկա է նաև պատկերասրահ և վաճառասրահ: Արտադրվող ոսկյա զարդերը իրացվում են ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում են Ամերիկա, Եվրոպա և Ռուսաստան: