Վեբինար Ռուսաստանի հայ բժիշկների հետ

17 Մայիսի 2021

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Ռուսաստանի հայ բժիշկների և Առողջապահության նախարարության մասնակցությամբ կազմակերպեց հայրենիքին աջակցելու ուղղությունների վերաբերյալ առցանց քննարկում: Հանդիպման մասնակիցներին ողջունեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ շեշտելով սփյուռքի և Հայաստանի մասնագիտական շրջանակների միջև համագործակցության կարևորությունը: Քննարմանը մասնակցում էին Ռուսաստանի հայ բժիշկների ասոցիացիայի ներկայացուցիչները՝ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի գլխավորությամբ, «Վիվա» հիմնադրամի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը, Առողջապահության ազգային ինստիտուտի և Առողջապահության նախարարության աշխատակիցներ: Բարձրաձայնվեցին ՀՀ առողջապահական համակարգի խնդիրները, և թե ինչպես կարող են Ռուսաստանի հայ բժիշկները աջակցել դրանց լուծմանը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office