Զարեհ Սինանյանը մասնակցեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցի 12-րդ դասարանի ավարտական ցերեկույթին

30 Մայիսի 2021

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հրավերով՝ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցի 12-րդ դասարանի ավարտական ցերեկույթին: Միջոցառմանը ներկա էին ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Հարութ Ներսեսսյանը, հյուրեր ԱՄՆ-ից և Հայաստանից:

Միջոցառման ընթացքում սաները շնորհակալություն հայտնեցին իրենց դպրոցին և ուսուցիչներին, ստացան հավաստագրեր:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում 1999 թվականից գործող դպրոցը տրամադրում է բարձրորակ, ընդլայնված կրթական ծրագրով նորարար կրթություն, ինչի արդյունքում դպրոցի շրջանավարտներն ընդունվում են Հայաստանի և աշխարհի լավագույն համալսարանները:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office