ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած սփյուռքահայ հայրենակիցներին տեղեկացնում ենք՝

31 Մայիսի 2021

  • ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
  • Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմվում է համայնքի ընտրողների ցուցակ` ըստ ընտրական տեղամասերի: Նշվում է նաև ընտրողի հաշվառման վայրի հասցեն, իսկ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների դեպքում` քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:
  • Եթե Դուք Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեք, ապա Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տվյալ տարածքային անձնագրային բաժանմունք ներկայացնում եք դիմում` https://cutt.ly/cnftQCY  ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:
  • ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տվյալ տարածքային անձնագրային բաժանմունքը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, Ձեզ ընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին տրամադրում տեղեկանք:

Դիմումի ձևը սահմանված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

  • Ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմումը պետք է լրացվի անձամբ, ստորագրվի այն և ներկայացվի  ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տվյալ տարածքային անձնագրային բաժանմունք, որի սպասարկման տարածքում գտնվում է Ձեր բնակության վայրը: Եթե Դուք անձամբ չեք կարող դիմումը ներկայացնել համապատասխան տարածքային անձնագրային բաժանմունք, ինչպես նաև անձամբ ստանալ ընտրողների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքը, ապա այդ գործողությունները կարող եք անել լիազորված անձի միջոցով:
  • Լիազորագիրը շարադրվում է ազատ ոճով՝ պարտադիր նշելով Ձեր և լիազորված անձի անունը, հայրանունը, ազգանունը և անձնագրային տվյալները, ինչպես նաև այն գործողությունները, որոնք պետք է իրականացնի լիազորված անձը:
  • Լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում:

ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող սփյուռքահայերը, ովքեր չունեն ՀՀ-ում հաշվառում կարող են իրենց դիմումները ներկայացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան տարածքային անձնագրային բաժանմունք 31.05.2021թ.-10.06.2021թ ներառյալ:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office