Զարեհ Սինանյանը հանդիպեց Ուկրաինայի գերագույն ռադայի իշխող կուսակցության պատգամավոր Դմիտրո Սոլոմչուկի հետ
08 Հունիսի 2021
Ուկրաինա աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Ուկրաինայի գերագույն ռադայի իշխող կուսակցության պատգամավոր Դմիտրո Սոլոմչուկի հետ։
Զարեհ Սինանյանը ներկայացրեց սփյուռքի հետ աշխատանքի հայաստանյան փորձը, գրասենյակի ռազմավարական ուղղությունները, ծրագերը, հայրենադարձության շուրջ տարվող աշխատանքները, հայկական սփյուռքի կառուցվածքը և շերտերը։ Փորձի փոխանակման ձևաչափով հանդիպման ընթացքում պատգամավոր Սոլոմչուկը մի շարք հարցեր հնչեցրեց, որոնց Գլխավոր հանձնակատարը մանրակրկիտ և բովանդակալից պատասխաններ տվեց։