Զարեհ Սինանյանը հանդիպեց Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոնդարի հետ
09 Հունիսի 2021
Ուկրաինա աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոնդարի հետ։
Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրեց հայկական սփյուռքի հետ աշխատանքի փորձը, մանրամասնեց որոշ ծրագրեր և ուղղություններ։ Վասիլի Բոնդարը կարևորեց այս շրջայնակներում փորձի փոխանակումը և անդրադարձ կատարեց ուկրաինական սփյուռքի հետ աշխատանքի իրենց քայլերին։ Այս համատեքստում կարևորվեց Հայաստանի փորձի ուսումնասիրումը։ Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնեցին։