Հայկական սփյուռքի հետ աշխատանքի փորձը Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիևում ներկայացրեց Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավորներին
09 Հունիսի 2021
Հայկական սփյուռքի հետ աշխատանքի փորձը Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիևում ներկայացրեց Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավորներին, լրագրողներին և հայ համայնքի որոշ ներկայացուցիչների։
Սփյուռքներ ունեցող այլ պետությունների համար հայաստանյան փորձը գնալով դառնում է ավելի գրավիչ և օրինակելի։ Զարեհ Սինանյանը մանրամասն ներկայարցեց գրասենյակի աշխատանքը, ծրագրերը և ռազմավարությունը, այնուհետ ազատ ձևաչափով պատասխանեց ներկաների հարցերին, նրանց փոխանցեց հայրենադարձության և գրասենյակի ծրագրերի մասին նյութեր։
Հիշեցնենք, որ Գլխավոր հանձնակատարը Կիևում է գտնվում ուկրաինական կողմի հրավերով։