Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Simul Fortes հայկական բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ
10 Հունիսի 2021
Ուկրաինա աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Simul Fortes հայկական բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ: Տարբեր ոլորտներում հաջողած ուկրաինահայ գործարարները հանձնակատարին ուղղեցին իրենց հարցերը, հայտնեցին հայրենիքում ընթացիկ իրավիճակին առնչվող մտահոգություններ: Զարեհ Սինանյանը շուրջ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում պատասխանեց հնչած հարցերին և հետագա ավելի ամուր համագործակցության հույս հայտնեց: