Երկամյա զեկույց
14 Հունիսի 2021
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հիմնադրվեց 2 տարի առաջ՝ 2019 թվականի հունիսի 11-ին, և չնայած անցած տարվա պատմական դժվար հանգամանքներին՝ մենք հավատարիմ մնացինք Հայաստանում և սփյուռքում ապրող հայերի ապագային և բարգավաճմանը, հայկական ինքնության պահպանությանը և հայ ազգի երկու անբաժանելի մասերի առավելագույն ինտեգրմանը:
Այս երկամյա եռալեզու զեկույցն ամփոփ կերպով ներկայացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը հիմնադրումից ի վեր: