Կնքվեց համագործակցության հուշագիր
18 Հունիսի 2021
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, Ֆրանսիայի «Հայկական շարժում» (Le Mouvement Arménien) և «Հայաստանի և Ֆրանսիայի ընտրյալ ներկայացուցիչների համախմբում» (Le Rassemblement des Elus de France et d’Arménie) կազմակերպությունների միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Ըստ հուշագրի՝ կողմերը կհամագործակցեն համայնքային, ներդրումային, մշակութային, քաղաքական և այլ ոլորտներում: