Հայրենադարձներին ներկայացվեցին բիզնեսի նոր հնարավորություններ

29 Հունիսի 2021

«Հայրենադարձի իրազեկման շարք»-ի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի բիզնես հնարավորությունների մասին տեղեկատվական հանդիպում ԵՄ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հետ, որին մասնակցեցին շուրջ 6 տասնյակ հայրենադարձներ Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Էստոնիայից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Թուրքիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից:

Հայրենադաձներին ողջունեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության գծով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը: Այնուհետ ԵՄ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ծրագրերի համակարգող Նատալի Նասիբյանը ներկայացրեց ինքնազբաղների, ստարտափների և գործող բիզնեսների համար առկա դրամաշնորհները և փոխառությունները, որոնք տրամադրվում են գյուղատնտեսության, արտադրության, տուրիզմի և բիզնես գործունեության տարբեր ոլորտներում։ Նախատեսվում է ֆինանսավորել մինչև 50 բիզնես ծրագիր:

ԵՄ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ֆինանսավորվում է ԵՄ-ի, Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից:

Հանդիպման երկրորդ բաժնում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության վարչության պետի պաշտոնակատար Հռիփսիմե Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստանի այն բիզնես հնարավորությունները, որոնք հետաքրքրում են հայրենադարձներին:

Հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանի ձևաչափով:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office