Դեպի տուն քայլ արեց ևս 68 սփյուռքահայ պատանի

05 Հուլիսի 2021

Մեկնարկեց «Քայլ դեպի տուն» ծրագրի 2-րդ փուլը, որին մասնակցում են 68 սփյուռքահայ պատանիներ 8 երկրներից՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսպանիայից, Ֆինլանդիայից, Դանիայից, Ուկրաինայից և Մեծ Բրիտանիայից:

«Քայլ դեպի տուն»-ը մեր գրասենյակի ուսումնաճանաչողական ծրագիրն է, որը նախատեսված է 13-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդների համար: Ծրագիրը ներառում է հայերենի, հայոց պատմության, հայկական երգ ու պարի դասընթացներ, շրջագայություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, կրթական հաստատություններ և այլն:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office